Ժամկետային ավանդների տարեկան անվանական տոկոսադրույքներ
Արժույթ |
Ամիս |
|||||||
|
1 |
3 |
6 |
9 |
12 |
18 |
24 |
36 |
ՀՀ դրամ |
3.00% |
4.00% |
5.00% |
6.00% |
7.00% |
7.00% |
7.50% |
7.50% |
ԱՄՆ դոլար |
0.50% |
1.00% |
1.50% |
2.00% |
2.50% |
2.50% |
2.75% |
2.75% |
Եվրո |
0.25% |
0.50% |
1.00% |
1.25% |
1.50% |
1.50% |
1.50% |
1.75% |
· ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2018թ.-ի մայիսի 29-ից:
· ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023թ.-ի
նոյեմբերի 1-ից:
· Եվրոյով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023թ.-ի նոյեմբերի 1-ից:
Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարը ժամկետի վերջում վճարելու դեպքում
Արժույթ |
Ամիս |
|||||||
|
1 |
3 |
6 |
9 |
12 |
18 |
24 |
36 |
ՀՀ դրամ |
3.04% |
4.07% |
5.06% |
6.04% |
7.00% |
6.88% |
7.24% |
7.00% |
ԱՄՆ դոլար |
0.50% |
1.00% |
1.51% |
2.00% |
2.50% |
2.48% |
2.71% |
2.68% |
Եվրո |
0.25% |
0.50% |
1.00% |
1.25% |
1.50% |
1.49% |
1.49% |
1.72% |
Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարի միջանկյալ (ամսական) վճարման դեպքում
Արժույթ |
Ամիս |
||||||
|
3 |
6 |
9 |
12 |
18 |
24 |
36 |
ՀՀ դրամ |
4.07% |
5.12% |
6.17% |
7.23% |
7.23% |
7.76% |
7.76% |
ԱՄՆ դոլար |
1.00% |
1.51% |
2.02% |
2.53% |
2.53% |
2.78% |
2.78% |
Եվրո |
0.50% |
1.00% |
1.26% |
1.51% |
1.51% |
1.51% |
1.76% |
· ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:
· Ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարը ենթակա է հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
· Տոկոսագումարը հաշվեգրվում է ավանդի բացման ամսաթվից մինչև ավանդի վերջնաժամկետը (ավանդի վերջնաժամկետի օրը տոկոսագումար չի հաշվեգրվում):
Ուշադրություն՝ Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
Ավանդի մարման եղանակներ
Ստանդարտ Ժամկետային ավանդ
Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով՝ տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների:
Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների, իսկ տոկոսագումարը չի ներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվի հաճախորդի հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով:
Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում հաճախորդի հաշվին
Ավանդի մարումից հետո և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարները չեն վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվեն հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով:
Ավանդի վաղաժամկետ դադարեցում
Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:
Միջանկյալ տոկոսագումարով ավանդ
Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների:
Ավանդի մայր գումարի փոխանցում հաճախորդի հաշվին
Ավանդի մարումից հետո ավանդի մայր գումարը չի վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվի հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով:
Ավանդի վաղաժամկետ դադարեցում
Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքով: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:
Հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվող տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ`
Օրինակ 1. Մեկ տարով կնքված ստանդարտ ժամկետային ավանդի վաղաժամկետ դադարեցում՝ ավանդի բացման ամսաթվից 24 օր հետո
Ժամկետային ավանդի պայմանները
Ավանդի սկզբնական գումար |
1,000,000 ՀՀ դրամ |
Ավանդի ժամկետ |
12 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
7% |
Հաշվետու տարվա օրերի քանակ |
365 |
Ժամկետային ավանդի փաստացի օրերի քանակ |
24 |
Հաշվարկված տոկոսագումար 24 օրվա համար = 4602.74 ՀՀ դրամ
Հաշվարկված տոկոսագումարի մեկ հարյուրերորդական մասը = 4602.74/100 = 46.03 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ` 10% = 46.03 x 10% = 4.60
Վճարված զուտ տոկոսագումար = 46.03 – 4.60 = 41.42 ՀՀ դրամ
Օրինակ 2. Մեկ տարով կնքված միջանկյալ տոկոսագումարով ավանդի վաղաժամկետ դադարեցում` ավանդի բացման ամսաթվից երկու ամիս հետո
Ժամկետային ավանդի պայմանները
Ավանդի սկզբնական գումար |
1,000,000 ՀՀ դրամ |
Ավանդի ժամկետ |
12 ամիս |
Տարեկան անվական տոկոսադրույք |
7% |
Ավանդի վաղաժակետ դադարեցման պահին մեկ ամսվա համար գործող տարեկան անվանական տոկոսադրույք |
3% |
Հաշվետու օրերի քանակ |
365 |
Ավանդի փաստացի օրերի քանակ |
59 |
Հաշվարկված տոկոսագումար երկու ամսվա համար` 7% = 11,315.07 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ` 10% = 11,698.63 x 10% = 1,131.51 ՀՀ դրամ
Վճարված զուտ տոկոսագումար երկու ամսվա համար = 11,315.07- 1,131.51 = 10,183.56 ՀՀ դրամ
Վերահաշվարկված տոկոսագումար 59 օրվա համար` 3% = 4,849.32 ՀՀ դրամ
Վերահաշվարկի արդյունքում տոկոսային եկամտից հարկ` 10% = 4,849.32 x 10% = 484.93 ՀՀ դրամ
Վերահաշվարկի արդյունքում վճարվելիք զուտ տոկոսագումար = 4,849.32 - 484.93 = 4,364.38 ՀՀ դրամ
Ավանդի մայր գումարից նվազեցվող գումար = 10,183.56 - 4,364.38 = 5,819.18 ՀՀ դրամ
Այլ կարևոր տեղեկություններ
· Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում: Ավանդի վերաներդրման դեպքում գործում են տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքներն ու պայմանները՝
համաձայն Հիմնական պայմանների։
· Ժամկետային ավանդի պայմանագրի ընթացքում տոկոսագումարի կապիտալացում չի իրականցվում:
· Ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:
· Ավանդի ժամկետի ընթացքում ավանդի գումարի համալրում հնարավոր չէ իրականցնել՝ ներառյալ երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները:
· Ավանդային հաշիվների քաղվածքները տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
· ՀՀ տարածքում ավանդի հաշվի քաղվածքների առաքման վճար չի կիրառվում:
· Տոկոսագումարները կարող են վճարվել կա՛մ ավանդի արժույթվ կա՛մ ՀՀ դրամով:
· Ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։
· Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Կարևոր ծանուցում
Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա:
Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։
Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
. Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամով
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի “Արդշինինվեստբանկ” ՓԲ ընկերությունում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները:
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` “Հատուցման դեպք”) է համարվում “Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները
Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է Ավանդների երաշխավորման հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ կամ այլ բանկի միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկը Հատուցման դեպքն առաջանալու մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
Հիմնադրամը տեղեկատվությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն մեկ անգամ հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում այդ մասին:
Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:
Հիմնադրամը հայտարարության հրապարակման պահից մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն:
Երաշխավորված ավանդների հատուցումն սկսվում է լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից:
Հիմնադրամը, լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից, երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկի միջոցով սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցումը:
Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում:
Այդ ժամկետում` Ձեր կողմից դիմում չներկայացնելու դեպքում` Հիմնադրամը Ձեր երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով:
Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանված պաշտոնական փոխարժեքով:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո Ձեր` “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ հանդեպ ունեցած դրամական պահանջը հատուցված գումարի չափով համարվում է բավարարված:
Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ պարտավորությունը Ձեր նկատմամբ, որը Ձեզ է վերադարձվելու “Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող նմանատիպ ծառայությունները համեմատելու համար կարող եք այցելել նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն» կայքէջը հետևյալ հղումով՝ www.fininfo.am:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: