Արամ Փինաջյան - «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն
keyboard_arrow_down
Արամ Փինաջյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից ստանձնել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ 2023 թվականի օգոստոսի 21-ից զբաղեցրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/ռիսկերի կառավարման և համապատասխանության գծով գլխավոր տնօրենի պաշտոնը: 2017 թվականի հուլիսի 31-ից հանդիսացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և ռիսկերի կառավարման գծով տնօրեն:
Արամ Փինաջյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Այնուհետև Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի կողմից ստացել է տնտեսագիտության թեկնածուի որակավորում:
Արամ Փինաջյանը ծնվել է 22.04.1982 թվականին։
Մկրտիչ Լոռեցյան - «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավար
keyboard_arrow_down
Մկրտիչ Լոռեցյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից ստանձնել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։2006 թվականի հուլիսի 13-ից զբաղեցրել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում ընդունվել է աշխատանքի որպես Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, այնուհետև նշանակվել է Ֆինանսական վերահսկողության վարչության վերահսկիչ: Մինչև այդ, աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմաարդյունաբերական վարչությունում (1993-1998):
Մկրտիչ Լոռեցյանը ավարտել է Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարանը: