Արտակ Անանյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից ստանձնում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահի պաշտոնը։ Նա 2018 թվականի օգոստոսից հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ: Մինչ այդ, 2017-2018 թվականներին հանդիսացել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալը, ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենը:
Հայաստանի ֆինանսական համակարգում Արտակ Անանյանի ավելի քան 25 տարվա փորձը սկսվել է ՀՀ Կենտրոնական բանկում 1998 թվականին՝ իբրև բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության մասնագետ: Հետագայում նա աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավարի, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավարի, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետի, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալի, վարչության անդամի-գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնները:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում Արտակ Անանյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է 2003 թվականին: Այստեղ նա զբաղեցրել է տարածքային կառավարման վարչության պետի, վարկային դեպարտամենտի տնօրենի, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրենի, կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն և վարչության անդամի պաշտոնները: 2015 -2017 թվականների նա եղել է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը:
Արտակ Անանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոս-կիրառողի որակավորմամբ: Այնուհետև ուսանել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում և ստացել ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Արտակ Անանյանը ծնվել է 13.02.1972 թվականին, ամուսնացած է, ունի երկու որդի:
Արմեն Գասպարյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա 2023 թվականի ապրիլից ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնը: Մինչ այդ, 2015-2019 թվականներին, հանդիսացել է «Արդշինբանկ» ՓԲԸ ռազմավարական զարգացման տնօրեն, իսկ 2019-2023 թվականներին՝ ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրեն:
Իր աշխատանքային կարիերան սկսել է հենց Արդշինբանկում՝ 2005 թվականին, վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում՝ որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ: Նա զբաղեցրել է նաև մանրածախ բիզնեսի տնօրենի տեղակալի պաշտոնը:
Արմեն Գասպարյանը ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ, այնուհետև ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նա նաև ուսանել է SBS Swiss բիզնես դպրոցում, ստանալով MBA աստիճան և Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցում՝ ստանալով գործադիր կառավարման դիպլոմ:
Արմեն Գասպարյանը ծնվել է 15.02.1982 թվականին, ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Արթուր Գյուլազյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, փրայվիթ բանկինգի տնօրենի պաշտոնը 2022 թվականի նոյեմբերին: Մինչ այդ, 2008 թվականից, նա հանդիսացել է բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, իսկ 2013 թվականից զբաղեցրել է մանրածախ բիզնեսի ու կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնները:
Հայաստանի ֆինանսական համակարգում աշխատելու ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձը սկիզբ է առել 2003 թվականին՝ ՀՀ Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում, որտեղ նա աշխատել է որպես մասնագետ, վերահսկող, ավագ վերահսկող:
Արթուր Գյուլազյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել տնտեսագետի որակավորում, այնուհետև գերազանցությամբ ավարտել Գլազգոյի համալսարանը և ստացել միջազգային մենեջմենթի և առաջնորդության գիտության մագիստրոսի կոչում:
Արթուր Գյուլազյանը ծնվել է 24.05.1979 թվականին, ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
Դավիթ Սարգսյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա ստանձնել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի, ներդրումային բիզնեսի տնօրենի պաշտոնը 2022 թվականի նոյեմբերից: Մինչ այդ, 2014 թվականից, հանդիսացել է «Արդշինբանկ» ՓԲԸ ֆինանսական տնօրենը:
Ֆինանսաբանկային ոլորտում իր աշխատանքային գործունեությունը Դավիթ Սարգսյանը սկսել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ իբրև արտաքին պետական պարտքի կառավարման մասնագետ: Հետագայում շուրջ ինը տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ զբաղեցնելով նախագահի օգնական-ռեֆերենտի, բանկային մեթոդաբանության ու կարգավորման բաժնի պետի, Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի պաշտոնները: Հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում 25 տարուց ավելի իր աշխատանքային փորձը ներառում է նաև ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը 2013-2014 թվականներին և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ 2008-2013 թվականներին:
Դավիթ Սարգսյանը ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել տնտեսագետի որակավորում, այնուհետև ուսանել նույն համալսարանի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Դավիթ Սարգսյանը ծնվել է 14.07.1977 թվականին, ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:
Լուսինե Ներսիսյանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ խորհրդի անդամ։ Նա ստանձնել է ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը 2023 թվականի մայիսին: Մինչ այդ, 2017-2018 թվականներին, նա զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնը, իսկ հետագայում, 2018 թվականից հանդիսացել է բանկի ներքին աուդիտի ծառայության ղեկավարը:
Հայաստանի ֆինանսական համակարգում Լուսինե Ներսիսյանի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձը սկիզբ է առել 1992 թվականին Ազգային կոմերցիոն բանկ «Արմենիա»-ի թղթակցային հարաբերությունների և արտարժութային գործառնությունների բաժնում՝ որպես առաջատար մասնագետ: Հետագայում նա աշխատել է «Նոյ» առևտրային բանկում՝ որպես հաշվապահ, «Արդշինբանկ» ԲԲԸ-ում՝ միջազգային հարաբերությունների վարչության բաժնում: 1996թ-ին միջազգային փորձի ձեռքբերման նպատակով նա գործուղվել է Bank Of America եռամսյա ժամկետով: 2004-ից սկսած Լուսինե Ներսիսյանը զբաղեցրել է միջազգային բանկերում տարբեր ղեկավար պաշտոններ՝ «Սևծովյան Միջազգային Առևտրային Բանկ» (Հայաստան) ՓԲԸ գլխավոր հաշվապահ, «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ և հետագայում գործադիր տնօրենի տեղակալ:
Լուսինե Ներսիսյանը ավարտել է Երևանի Բանկային տնտեսագիտական ինստիտուտը, որակավորվել է ՊրոԿրեդիտ Հոլդինգ կառավարման ակադեմիայում (Գերմանիա) և ստացել բանկային գործի թոփ մենեջերի որակավորում, ինչպես նաև ստացել է ACCA աուդիտորի և հաշվապահի միջազգային որակավորում (Մեծ Բրիտանիա)։
Լուսինե Ներսիսյանը ծնվել է 30.07.1975 թվականին, ամուսնացած է, ունի մեկ դուստր: