«Ստանդարտ» ժամկետային ավանդ մինչև 02․12․2024

Ժամկետային ավանդների տարեկան անվանական տոկոսադրույքներ

 

Արժույթ

Ամիս

 

1

3

6

9

12

18

24

36

ՀՀ դրամ

3.00%

4.00%

5.00%

6.00%

7.00%

7.00%

7.50%

7.50%

ԱՄՆ դոլար

0.50%

1.00%

1.50%

2.00%

2.50%

2.50%

2.75%

2.75%

Եվրո

0.25%

0.50%

1.00%

1.25%

1.50%

1.50%

1.50%

1.75%

 

 

· ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2018թ.-ի մայիսի 29-ից:

 

· ԱՄՆ դոլարով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023թ.-ի

նոյեմբերի 1-ից:

 

· Եվրոյով ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023թ.-ի նոյեմբերի 1-ից:

 

 

 

Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարը ժամկետի վերջում վճարելու դեպքում

 

 

 

Արժույթ

Ամիս

 

1

3

6

9

12

18

24

36

ՀՀ դրամ

3.04%

4.07%

5.06%

6.04%

7.00%

6.88%

7.24%

7.00%

ԱՄՆ դոլար

0.50%

1.00%

1.51%

2.00%

2.50%

2.48%

2.71%

2.68%

Եվրո

0.25%

0.50%

1.00%

1.25%

1.50%

1.49%

1.49%

1.72%

 

Տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ տոկոսագումարի միջանկյալ (ամսական) վճարման դեպքում

 

 

Արժույթ

Ամիս

 

3

6

9

12

18

24

36

ՀՀ դրամ

4.07%

5.12%

6.17%

7.23%

7.23%

7.76%

7.76%

ԱՄՆ դոլար

1.00%

1.51%

2.02%

2.53%

2.53%

2.78%

2.78%

Եվրո

0.50%

1.00%

1.26%

1.51%

1.51%

1.51%

1.76%

 

· ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

· Ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարը ենթակա է հարկման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

· Տոկոսագումարը հաշվեգրվում է ավանդի բացման ամսաթվից մինչև ավանդի վերջնաժամկետը (ավանդի վերջնաժամկետի օրը տոկոսագումար չի հաշվեգրվում):

 

Ուշադրություն՝ Ձեր հաշվին առկա միջոցների նկատմամբ տոկսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը հաճախորդի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

 

Ավանդի մարման եղանակներ

 

Ստանդարտ Ժամկետային ավանդ

 

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում

 

Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով՝ տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների:

 

Ավանդի մայր գումարի վերաներդրում

 

Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների, իսկ տոկոսագումարը չի ներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվի հաճախորդի հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով:

 

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում հաճախորդի հաշվին

 

Ավանդի մարումից հետո և՛ մայր գումարը, և՛ տոկոսագումարները չեն վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվեն հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով:

 

Ավանդի վաղաժամկետ դադարեցում

 

Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:

 

Միջանկյալ տոկոսագումարով ավանդ

 

 

Ավանդի մայր գումարի վերաներդրում

 

Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով՝ համաձայն Հիմնական պայմանների:

 

Ավանդի մայր գումարի փոխանցում հաճախորդի հաշվին

 

Ավանդի մարումից հետո ավանդի մայր գումարը չի վերաներդրվի նոր ավանդի տեսքով և կփոխանցվի հաճախորդի հաշվին՝ ցպահանջ ավանդների պայմաններով:

 

Ավանդի վաղաժամկետ դադարեցում

 

Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքով: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:

Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:

 

 

Հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվող տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ`

 

Օրինակ 1. Մեկ տարով կնքված ստանդարտ ժամկետային ավանդի վաղաժամկետ դադարեցում՝ ավանդի բացման ամսաթվից 24 օր հետո

Ժամկետային ավանդի պայմանները

 

Ավանդի սկզբնական գումար

1,000,000 ՀՀ դրամ

Ավանդի ժամկետ

12 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

7%

Հաշվետու տարվա օրերի քանակ

365

Ժամկետային ավանդի փաստացի օրերի քանակ

24

 

Հաշվարկված տոկոսագումար 24 օրվա համար = 4602.74 ՀՀ դրամ
Հաշվարկված տոկոսագումարի մեկ հարյուրերորդական մասը = 4602.74/100 = 46.03 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ` 10% = 46.03 x 10% = 4.60 
Վճարված զուտ տոկոսագումար = 46.03 – 4.60 = 41.42 ՀՀ դրամ

 

Օրինակ 2. Մեկ տարով կնքված միջանկյալ տոկոսագումարով ավանդի վաղաժամկետ դադարեցում` ավանդի բացման ամսաթվից երկու ամիս հետո


Ժամկետային ավանդի պայմանները

 

Ավանդի սկզբնական գումար

1,000,000 ՀՀ դրամ

Ավանդի ժամկետ

12 ամիս

Տարեկան անվական տոկոսադրույք

7%

Ավանդի վաղաժակետ դադարեցման պահին մեկ ամսվա համար գործող տարեկան անվանական տոկոսադրույք

3%

Հաշվետու օրերի քանակ

365

Ավանդի փաստացի օրերի քանակ

59

 

Հաշվարկված տոկոսագումար երկու ամսվա համար` 7% = 11,315.07 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ` 10% = 11,698.63 x 10% = 1,131.51 ՀՀ դրամ
Վճարված զուտ տոկոսագումար երկու ամսվա համար = 11,315.07- 1,131.51 = 10,183.56 ՀՀ դրամ
Վերահաշվարկված տոկոսագումար 59 օրվա համար` 3% = 4,849.32 ՀՀ դրամ
Վերահաշվարկի արդյունքում տոկոսային եկամտից հարկ` 10% = 4,849.32 x 10% = 484.93 ՀՀ դրամ
Վերահաշվարկի արդյունքում վճարվելիք զուտ տոկոսագումար = 4,849.32 - 484.93 = 4,364.38 ՀՀ դրամ
Ավանդի մայր գումարից նվազեցվող գումար = 10,183.56 - 4,364.38 = 5,819.18 ՀՀ դրամ

 

Այլ կարևոր տեղեկություններ

 

· Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում: Ավանդի վերաներդրման դեպքում գործում են տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքներն ու պայմանները՝

համաձայն Հիմնական պայմանների։

· Ժամկետային ավանդի պայմանագրի ընթացքում տոկոսագումարի կապիտալացում չի իրականցվում: 

· Ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:

· Ավանդի ժամկետի ընթացքում ավանդի գումարի համալրում հնարավոր չէ իրականցնել՝ ներառյալ երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները:

· Ավանդային հաշիվների քաղվածքները տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: 

· ՀՀ տարածքում ավանդի հաշվի քաղվածքների առաքման վճար չի կիրառվում:

· Տոկոսագումարները կարող են վճարվել կա՛մ ավանդի արժույթվ կա՛մ ՀՀ դրամով:

· Ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։

· Դուք իրավունք ունեք հաղորդակցվել Բանկի հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:

 

Կարևոր ծանուցում

 

Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա:

Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։

Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:

Կարևոր է իմանալ


                                                                                      ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ
                                                                 Ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը երաշխավորված է օրենքով:
                                                          ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

. Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամով
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:


Ավանդատուի “Արդշինինվեստբանկ” ՓԲ ընկերությունում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները:

                                                                                                                                    ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԸ

Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` “Հատուցման դեպք”) է համարվում “Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները

                                                                                       ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է Ավանդների երաշխավորման հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ կամ այլ բանկի միջոցով: 


ՀՀ կենտրոնական բանկը Հատուցման դեպքն առաջանալու մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: 


Հիմնադրամը տեղեկատվությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն մեկ անգամ հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում այդ մասին:


Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ: 


Հիմնադրամը հայտարարության հրապարակման պահից մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն: 


Երաշխավորված ավանդների հատուցումն սկսվում է լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից: 


Հիմնադրամը, լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից, երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկի միջոցով սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցումը: 


Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում: 


Այդ ժամկետում` Ձեր կողմից դիմում չներկայացնելու դեպքում` Հիմնադրամը Ձեր երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:


Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: 


Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանված պաշտոնական փոխարժեքով:


Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո Ձեր` “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ հանդեպ ունեցած դրամական պահանջը հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: 


Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ պարտավորությունը Ձեր նկատմամբ, որը Ձեզ է վերադարձվելու “Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

 

Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող նմանատիպ ծառայությունները համեմատելու համար կարող եք այցելել նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն» կայքէջը հետևյալ հղումով՝ www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: