Արժույթ | տոկոսադրույքը |
ՀՀ դրամ | 10.00% |
ԱՄՆ դոլար | 9.75% |
Եվրո | 9.00% |
Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետ) տատանման (բարձրացման կամ իջեցման) դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկաների փոփոխությունները արտացոլելու նպատակով:
Բացատրագիր ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ
2024թ. հունիսի 11-ի նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.00%։
Այսպիսով, Բանկի` ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայումից հետո՝ 31 հոկտեմբեր 2022թ., վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է գումարային 2 տոկոսային կետով, ինչը հիմք է հանդիսանում Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման համար:
Զուգահեռաբար, Բանկի կողմից իրականացվող շուկայական տոկոսադրույքների վերլուծության արդյունքները վկայում են, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական իջեցումը հետապնդում է միջնաժամկետ հատվածում գնաճը թիրախային ցուցանիշի շուրջ կայունացնելու նպատակ և չի հանգեցրել տեղական ֆինանսական շուկայում տոկոսադրույքների էական փոփոխության:
Հաշվի առնելով վերոգրյալը` Բանկը որոշում է կայացրել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 10.00%։ Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով արձագանքել ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը, որոշում է կայացվել արտացոլել փոփոխությունը հաշվարկային տոկոսադրույքի բաղադրիչներում, ինչի հետևանքով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բաղադրիչը սահմանվել է 8.00%, իսկ ֆիքսված մարժայի բաղադրիչը համապատասխանաբար` 2.00%:
Այսպիսով` Բանկի ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը 2024թ․ հունիսի 20-ի վերանայման արդյունքում մնում է անփոփոխ` 10.00%, միևնույն ժամանակ փոփոխվում են հաշվարկային տոկոսադրույքի բաղադրիչների արժեքները:
ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման օր՝ 20 հունիս 2024թ․:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 08 հուլիս 2024թ․:
ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում` https://www.federalreserve.gov/monetarypolicy/openmarket.htm։
https://www.federalreserve.gov/monetarypolicy/openmarket.htm Այս հղումը կբացվի նոր պատուհանում
Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը: ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:
Բացատրագիր ԱՄՆ դոլարի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ
2022թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի միջակայքը բարձրացվել է 0.75 տոկոսային կետով` սահմանվելով տարեկան 3.75% - 4%: Այսպիսով՝ Բանկի՝ ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայումից հետո` 27 մարտ 2018թ., ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքը աճել է գումարային 2 տոկոսային կետով, ինչը հիմք է հանդիսանում Բանկի՝ ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման համար։
Զուգահեռաբար իրականացվող շուկայական տոկոսադրույքների վերլուծության արդյունքները վկայում են, որ ՀՀ շուկայում արդեն իսկ նկատվում է ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների աճի միտում, սակայն պայմանավորված ֆինանսական և աշխատուժի ներհոսքի, ինչպես նաև վարկավորման արձանագրված տեմպերով, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի աճը դեռևս համարժեք կերպով չի ազդել ՀՀ տնտեսությունում ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով արձագանքել միջազգային և տեղական շուկայում արձանագրված միտումներին` Բանկը որոշում է կայացրել բարձրացնել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի տարր կազմող ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքի բաղադրիչի արժեքը` սահմանելով այն 4.0%, միևնույն ժամանակ, նվազեցնել ֆիքսված մարժայի բաղադրիչը` 7.75%-ից դարձնելով 5.75%: Այսպիսով, ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի բաղադրիչների վերանայման արդյունքում 0.5 տոկոսային կետով բարձրացվել է ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի արժեքը` 9.25%-ից դառնալով 9.75%:
ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերանայման օր՝ 06 դեկտեմբեր 2022թ․:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 20 փետրվար 2023թ․:
Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք - 9.00%, որտեղ ԵԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդունվում է 4.50%, իսկ ֆիքսված մարժան` 4.50%:
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ | Հաշվարկային Տոկոսադրույքի Արժեք ՀՀԴ | Հաշվարկային Տոկոսադրույքի Արժեք ԱՄԴ | Հաշվարկային Տոկոսադրույքի Արժեք Եվրո |
---|---|---|---|
28.04.2007 | 7.25% | 7.25% | Կիրառելի չէ |
02.06.2008 | 8.25% | 7.75% | Կիրառելի չէ |
10.11.2008 | 9.25% | 8.75% | Կիրառելի չէ |
01.04.2009 | 10.25% | 8.75% | Կիրառելի չէ |
22.04.2009 | 10.50% | 8.75% | 7.00% |
02.05.2015 | 11.50% | 9.75% | 8.00% |
15.08.2016 | 10.50% | 9.75% | 8.00% |
01.12.2017 | 9.50% | 9.75% | 8.00% |
02.05.2018 | 9.50% | 9.25% | 8.00% |
17.10.2018 | 9.50% | 9.25% | 8.00% |
19.04.2019 | 9.50% | 9.25% | 8.00% |
30.09.2019 | 9.50% | 9.25% | 8.00% |
01.04.2022 | 9.50% | 9.25% | 8.00% |
15.12.2022 | 10,00% | 9,25% | 8,00% |
20.02.2023 | 10,00% | 9,75% | 8,50% |