Հայտի ուսումնասիրության (վարկունակության նախնական գնահատման) համար անհրաժեշտ
փաստաթղթեր
·
Անշարժ գույք(եր)ի սեփականության վկայական(ներ) (առկայության դեպքում)
·
Վարկառուի, վարկառուի ամուսնու, համավարկառուի և
վերջինիս ամուսնու անձը հաստատող փաստաթղթեր, այդ թվում՝ սոցիալական քարտ (նույնականացման
քարտի առկայության դեպքում չի պահանջվում)
·
Վարկառուի, համավարկառուի
ամուսնության վկայական
(ԽՍՀՄ և ՀՀ կողմից ամուսնության վկայականները ռուսերեն լինելու դեպքում թարգմանություն
չի պահանջվում)
·
Վարկառուի և վարկառուի ամուսնու
ծննդյան վկայականներ
·
Համավարկառու հանդիսացող
ազգականների (բացառությամբ վարկառուի և ամուսնու ծնողների) ծննդյան վկայականներ
·
Երեխաների (առկայության դեպքում) ծննդյան
վկայականներ և (կամ) անձնագրեր
·
Առաջնային շուկայից գույքի ձեռքբերման դեպքում Կառուցվող գույքի էներգետիկ Անձնագիր
·
Չհամագործակցող Կառուցապատողի իրավաբանական փաթեթ
·
Կառուցապատման աշխատանքների ժամանակացույց՝ կառուցապատողի
կողմից ստորագրված կնքված, հաճախորդը, ժամանակացույցը ստորագրում է բանկում
·
Նախորդ սեփականատիրոջ կողմից
գույքի ձեռքբերման հիմքերի (սեփականաշնորհման որոշումներ, առքուվաճառքի, նվիրատվության
պայմանագիր, ժառանգության իրավունքի վկայագրիր, դատարանի վճիռներ և այլ)
Հայտի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր
·
քաղվածք), որը պարունակում է տվյալներ
ներկայում զբաղեցրած պաշտոնի, տվյալ գործատուի մոտ անընդմեջ աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի վերաբերյալ (ընդ որում, եթե անհատական հաշվի քաղվածքում
ստաժի վերաբերյալ ինֆորմացիան առկա է, տեղեկանքում կարող է չընդգրկվել)) և (կամ) թոշակի վերաբերյալ տեղեկանք`
տրված սոցալիական ապահովության ծառայության կողմիցՎարկառուի,
համավարկառուի զբաղվածության մասին տվյալներ
·
Վարկառուի (համավարկառուի)
վերջին 1 տարվա անհատական հաշվի քաղվածքները՝ տրամադրված հարկային մարմնի կողմից
·
Վարկառուի ամուսնու վերջին
1 տարվա անհատական հաշվի քաղվածքները՝ տրամադրված հարկային մարմնի կողմից
·
Վարկառուի ամուսնու զբաղվածության
բացակայության մասին տեղեկանք` տրված ԱՍՀՆ իրավասու մարմնի կողմից
·
Եթե վարկառուն կամ համավարկառուն
հանդիսանում է ուժային կառույցի աշխատող (ում անհատական հաշվի քաղվածք տրամադրման ենթակա
չէ), վերջին 12 ամիսների վերաբերյալ աշխատավարձային հաշվի քաղվածք
·
Եթե վարկառուն կամ համավարկառուն
հանդիսանում է ԱԱԾ աշխատող, ապա տեղեկանք, որը պարունակում է տվյալներ
ներկայում զբաղեցրած պաշտոնի, տվյալ գործատուի մոտ անընդմեջ աշխատանքային ստաժի, աշխատավարձի չափի վերաբերյալ) /ԲԵ ռեսուրսի դեպքում նաև անհատական հաշվի
քաղվածք
·
Երկրորդային եկամուտը
(առկայության դեպքում) հիմնավորող փաստաթղթեր
·
Վարկառւի, վարկառուի ամուսնու
կամ համավարկառուի Անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ հարկային մարմին ներկայացված
վերջին 1 տարվա ֆինանսական հաշվետվություններ
·
Վերջին 12 ամսում վարկառուի,
ամուսնու և համավարկառուի գործող և/կամ մարված վարկերի գծով վերջին 12 ամսում ունեցած
ժամկետանց օրերի վերաբերյալ տեղեկանք՝ տրված վարկը տրամադրած Բանկի կողմից (պահանջվում
է յուրաքանչյուրի ԱՔՌԱ հարցման դեպքում հանրագումարային 10 և ավելի ժամկետանց օրերի
առկայության դեպքում)
·
Անկախ գնահատող կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքի
գնահատման ակտ (ավարտված
գոյություն ունեցող գույքի սեփականության վկայականի առկայության դեպքում, ինչպես նաև
լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում)
·
Վաճառող(ներ)ի անձը հաստատող
փաստաթղթեր
·
Գրավատուների անձնագրեր,
ամուսնության վկայականներ, ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնու մահվան դեպքում`
մահվան վկայական, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայական, հայտարարություն
ամուսնացած չլինելու վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)
·
ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն կողմից տրված տեղեկանք, որը հավստում է ՀՀ-ում երիտասարդ
ամուսինների անվամբ որևէ անշարժ գույքի
սեփականության իրավունքի գրանցման փաստը
·
Վերաֆինանսավորող և Բանկի կողմից պահանջվող այլ
փաստաթղթեր:
Այլ փաստաթղթեր
·
Կառուցման (կառուցապատման) նպատակով տրամադրվող վարկերի համար նաև կառուցման` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծ
·
Շինարարության թույտվություն (պահանջվում է արդիականացման դեպքում)
·
Հաճախորդի և կառուցապատողի միջև կնքված
պայմանագիր (նախնական, կամ գնման իրավունքի
պայմանագիր կամ կառուցապատման վարկերի դեպքում՝ կառուցապատման պայմանագիր (առկայության
դեպքում)
·
Շինարարական աշխատանքների նախահաշվի ձև, որը պարտադիր պետք է կազմված լինի https://nmc.am կայքում առկա Էներգաարդյունավետության
գնահատման գործիքով, և որին պարտադիր կերպով պետք է
կցված լինեն համապատասխան լուսանկարներ, նախագծեր, անհրաժեշտության դեպքում՝
աշխատանքների նկարագրություն
·
Սեփականության վկայականի
տրման հիմքերի (սեփականաշնորհման որոշումներ, առքուվաճառքի, նվիրատվության պայմանագիր,
ժառանգության իրավունքի վկայագրիր, դատարանի վճիռներ և այլ)
·
Կառուցապատողին կատարված
վճարումները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)
·
Կառուցապատողից գույքի ձեռքբերման
դեպքում՝ տեղեկանք կառուցապատողից ձեռքբերման գնի վերաբերյալ
·
Վարկի գումարը կառուցապատողին
ամբողջությամբ փոխանցված լինելու փաստը հավաստող փաստաուղթ (Եթե շինարարական աշխատանքները
կատարվելու են կառուցապատողի կողմից, և փոխանցումը
չի կատարվել Բանկի կողմից՝ վարկային պայմանագրի շրջանակներում)
Վարկի/գրավի ձևակերպման համար հաճախորդից պահանջվող փաստաթղթեր
·
Կանխավճարի վճարումը հաստատող
փաստաթուղթ (եթե վճարումը չի նախատեսվում իրականացնել առուվաճառքի պայմանագրի կնքմանը
զուգահեռ)
·
Անչափահաս սեփականատիրոջ
ծննդյան վկայական կամ անձը հաստատող փաստաթուղթ
·
Անչափահաս սեփականատիրոջ
օրինական ներկայացուցիչների (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ) անձը հաստատող փաստաթուղթ
·
Անչափահաս սեփականատիրոջ դեպքում նաև խնամակալության և հոգաբարձության մարմնից թույլտվություն` խնամարկյալի գույքը (բաժինը) գրավ դնելու
մասին
·
Տեղեկանք ՀՀ ԿԱ Կադաստրի
պետական կոմիտեի
կողմից անշարժ գույքի գրավադրված կամ այլ տիպի արգելանքի տակ չլինելու
մասին (Միասնական տեղեկանք)
Վաճառողը ֆիզիկական
անձ լինելու դեպքում պահանջվող փաստաթղթեր
·
Վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ,
·
Վաճառող(ներ)ի ամուսնության
վկայականներ, ամուսնու անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնու մահվան դեպքում` մահվան
վկայական, ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության վկայական, հայտարարություն
ամուսնացած չլինելու վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)
Վաճառողը/կառուցապատողը իրավաբանական անձ լինելու դեպքում պահանջվող փաստաթղթեր
·
Պետ. ռեգիստրի գրանցման վկայական/տեղեկանք (1 ամիս վաղեմությամբ)
·
կանոնադրություն (նոր Խմբագրությամբ հաստատված լինելու դեպքում՝ վերջինը) և բոլոր
փոփոխությունները (կանոնադրության կամ նոր խմբագրությամբ հաստատված լինելու դեպքում՝
նոր խմբագրության)
·
Զուտ ակտիվների (ՍՊԸ-ների դեպքում) կամ ակտիվների հաշվեկշռային արժեքի (բաժնետիրական
ընկերությունների դեպքում) վերաբերյալ տեղեկանք (ոչ վաղ, քան վարկի տրամադրման վերաբերյալ
որոշման օրվա ամսվա 1-ի դրությամբ), իսկ խոշոր գործարքի դեպքում՝ իրավասու մարմնի որոշում
գործարքի վերաբերյալ (Բանկի պահանջներին բավարորղ կամ հաստատված տիպային ձևին համապատասխանող)
·
Արժեթղթերի գրանցված սեփականատերերի ցուցակ մասնագիտացված կազմակերպությունից
(բաժնետիրական ընկերության դեպքում՝ 1 ամիս վաղեմությամբ)
·
Տնօրենի անձը հաստատող
փաստաթուղթ
·
Գնման իրավունքի
սեփականության վկայական