Արժույթ |
Բանկի մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ) |
Ավանդի ժամկետ |
Ավանդի ժամկետ |
Ավանդի ժամկետ |
Ավանդի ժամկետ |
---|---|---|---|---|---|
36 ամիս |
48 ամիս |
60 ամիս |
120 ամիս |
||
ՀՀ դրամ |
9.00 |
ՄՀՏ - 1.50%
7.50% |
ՄՀՏ - 1.50%
7.50% |
ՄՀՏ - 1.00% 8.00% |
ՄՀՏ -1.00%
8.00% |
ԱՄՆ դոլար |
3.20 |
ՄՀՏ - 0.70%
|
ՄՀՏ - 0.45% 2.75% |
ՄՀՏ - 0.20% 3.00% |
|
Եվրո |
6.90 |
ՄՀՏ - 5.40%
1.50% |
ՄՀՏ - 5.15%
1.75% |
ՄՀՏ - 4.90%
2.00% |
Ավանդի գումարը 250 միլիոն ՀՀ դրամը կամ համապատասխան արժույթի 500 հազար միավորը գերազանցելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային կարգով` համաձայն հիմնական պայմանների՝
Բանկային ավանդները, այդ թվում կուտակային ժամկետային ավանդները համալրելիս, ավանդի գումարի 250 միլիոն ՀՀ դրամի, իսկ արտարժույթի դեպքում՝ համապատասխան արժույթի 500․000 միավորի գերազանցման դեպքում, համալրվող գումարի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային կարգով և կարող է տարբերվել այդ պահին տվյալ ավանդի վրա կիրառվող տոկոսադրույքից, ինչպես նաև Բանկի կողմից այդ պահին առաջարկվող, հրապարակային տոկոսադրույքից։
1ՀՀ դրամով կուտակային ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2018թ.-ի մայիսի 29-ից:
Եվրոյով կուտակային ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023 թ․-ի նոյեմբերի 1-ից:
ԱՄՆ դոլարով կուտակային ժամկետային ավանդների տոկոսադրույքները գործում են 2023 թ․-ի նոյեմբերի 1-ից:
Բանկը ավանդի դիմաց տոկոսների հաշվարկն իրականացնում է ավանդային հաշվում առկա ամբողջ գումարի նկատմամբ, ավանդային պայմանագրի ողջ ժամկետի համար` օրական կտրվածքով: Ընդ որում, բանկը յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկում է սահմանված տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ (իսկ նահանջ տարվա համար` 1/366 հարաբերակցությամբ):
ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԵՆ, ԻՍԿ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ԵՆԹԱԿԱ Է ՀԱՐԿՄԱՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ:
ՁԵՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ:
Կուտակային ժամկետային ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն
Արժույթ |
Տոկոսագումարի վճարման/ կապիտալացման պարբերականություն |
Ավանդի ժամկետ | Ավանդի ժամկետ | Ավանդի ժամկետ | Ավանդի ժամկետ |
---|---|---|---|---|---|
36 ամիս | 48 ամիս | 60 ամիս | 120 ամիս | ||
ՀՀ դրամ | Ամսական | 7.76% | 7.76% | 8.30% | 8.30% |
ՀՀ դրամ | Եռամսյակային | 7.71% | 7.71% | 8.24% | 8.24% |
ԱՄՆ դոլար |
Ամսական | 2.53% | 2.78% | 3.04% | |
ԱՄՆ դոլար |
Եռամսյակային | 2.52% | 2.78% | 3.03% | |
Եվրո | Ամսական | 1.51% | 1.76% | 2.02% | |
Եվրո | Եռամսյակային | 1.51% | 1.76% | 2.01% |
Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերությունը հաշվարկվում է` ելնելով հետևյալ բանաձևից`
որտեղ`
A – ավանդի սկզբնական գումարն է:
n – ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է:
N – ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված:
Kn – ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոuքեր:
Dn – այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի oր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական` n-րդ դրամական հոսքերը ներառյալ: Ավանդի ներդրման պահին դրամական հոսքերը՝ D1=0:
Երկարաժամկետ կուտակային ժամկետային ավանդ բացելուց և սկզբնական գումարը ներդնելուց հետո, դուք, ինչպես նաև ցանկացած երրորդ անձ, կարող է շարունակել համալրել կուտակային ավանդը:
Տարբերակ 1
Ավանդի կուտակային փուլի ընթացքում Հաճախորդն իրավունք ունի կատարել ավանդի գումարի համալրումներ ավանդի հաշվին մեկանգամյա մուտքագրումների միջոցով ավանդի կուտակային ժամկետի առաջին ⅓-ի ընթացքում՝ ընդհանուր 5 միլիոն ՀՀ դրամի (ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդի դեպքում` համապատասխանաբար 10,000 ԱՄՆ դոլար կամ 10,000 եվրո) կամ ավանդի սկզբնական գումարի 50%-ի չափով, որն ավելի մեծ է:
Տարբերակ 2
Ավանդի կուտակային փուլի ընթացքում Հաճախորդն իրավունք ունի կատարել ավանդի գումարի համալրումներ ավանդի ժամկետի առաջին կեսի ընթացքում՝ ավանդը բացելիս տրված գրավոր պարբերական գանձման հանձնարարականի հիման վրա (ամսական կամ եռամսյակային հաճախականությամբ), որն ամսական հաշվարկով չի կարող գերազանցել 250,000 ՀՀ դրամը (ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդի դեպքում` համապատասխանաբար 500 ԱՄՆ դոլար կամ 500 եվրո) կամ ավանդի սկզբանական գումարի 2.5%-ը, որն ավելի մեծ է:
Ավանդի սկզբնական գումար է համարվում ավանդը բացելիս ավանդային հաշվին մուտքագրված, ինչպես նաև ավանդային պայմանագրով նախատեսված ավանդի բացման օրվանից մեկ ամսվա ընթացքում ավանդային հաշվին փաստացի մուտքագրված միջոցների հանրագումարը:
• Կուտակային ավանդի հաշվին ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները տվյալ Կուտակային ժամկետային ավանդի պայմանագրին համապատասխան:
• Կուտակային ժամկետային ավանդի հաշվի համալրումը իրականացվում է անմիջապես՝ համապատասխան հրահանգը ստանալուց հետո:
• Հեռախոսային բանկային ծառայություն. զանգահարեք մեզ +374 (60) 655 000 շուրջօրյա հեռախոսահամարով և դիմեք մեր հեռախոսային կենտրոնի աշխատակիցներին (հեռախոսային բանկային ծառայությանը գրանցված լինելու դեպքում)
• Ինտերնետային/Մոբայլ բանկային ծառայություն. կատարեք ձեր փոխանցումները 24/7 ռեժիմով ինտերնետային և մոբայլ բանկային ծառայությունների միջոցով աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի, առանց որևէ հավելավճարի (ինտերնետային/մոբայլ բանկային ծառայությանը գրանցված լինելու դեպքում)
• Մասնաճյուղերի ցանց. ավանդը կանխիկ գումարով կամ փոխանցման միջոցով համալրելու համար կարող եք այցելել նաև մեր մասնաճյուղերից/գրասենյակներից ցանկացածը
Դուք կստանաք ամսական քաղվածքներ, որտեղ ներկայացված կլինեն ավանդի մայր գումարը, ավանդային հաշվին կատարված վճարումները, հաշվի մնացորդը և հաշվեգրված տոկոսագումարները:
Քաղվածքները կարող եք ստանալ Ձեր փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` Բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ ստորև կցված փաստաթղթերում:
ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվը ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:
Օրինակ՝
Դիտարկենք հետևյալ օրինակը` հաճախորդը 30 տարեկան է և որոշում է բացել կուտակային ժամկետային ավանդ` 100 000 ՀՀ դրամ սկզբնական գումարով, 10 տարի ժամկետով և 8.00% տարեկան անվանական տոկոսադրույքով: Ավանդի ժամկետի առաջին կեսի ընթացքում ամսական 30,000 ՀՀ դրամ կուտակելու և տոկոսագումարը կապիտալացնելու դեպքում, հաճախորդի 40 տարին լրանալու պահին նրա ավանդի մնացորդը կկազմի 3,233,885 ՀՀ դրամ (եթե վերը նշված նախնական պայմանները չփոփոխվեն ավանդի ողջ տևողության ընթացքում).
Սկզբնական գումար | Ամսական ներդրումներ | Կուտակված գումար | Կուտակված գումար | Կուտակված գումար |
---|---|---|---|---|
5 տարի անց | 7 տարի անց | 10 տարի անց | ||
100,000 ՀՀ դրամ | 30,000 ՀՀ դրամ | 2,258,303 ՀՀ դրամ | 2,606,955 ՀՀ դրամ | 3,233,885 ՀՀ դրամ |
Կուտակային ժամկետային ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը հավասար է Բանկի մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի և Բանկի կողմից հաստատուն մարժայի տարբերությանը:
Տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի գումարի նկատմամբ օրական կտրվածքով և կարող է վճարվել հետևյալ տարբերակներով.
Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա:
Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։
Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
. Եթե ավանդատուն ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամ է
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 16’000’000 (տասնվեց միլիոն) հայկական դրամով
. Եթե ավանդատուն ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 7’000’000 (յոթ միլիոն) հայկական դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:
Ավանդատուի “Արդշինինվեստբանկ” ՓԲ ընկերությունում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների և ավանդատուի` բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` բանկային ավանդի պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե բանկային ավանդի պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: Երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին` արտարժութային ավանդները:
Երաշխավորված ավանդների հատուցման դեպք (այսուհետ` “Հատուցման դեպք”) է համարվում “Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ անվճարունակ կամ սնանկ ճանաչելը, և եթե “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ի վիճակի չէ օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում վերադարձնել ավանդները
Երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է Ավանդների երաշխավորման հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ կամ այլ բանկի միջոցով:
ՀՀ կենտրոնական բանկը Հատուցման դեպքն առաջանալու մասին Հիմնադրամին տեղեկացնում է դեպքը տեղի ունենալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
Հիմնադրամը տեղեկատվությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում կայացնում է ավանդները հատուցելու մասին որոշում, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում և առնվազն մեկ անգամ հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում այդ մասին:
Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է հրապարակել զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:
Հիմնադրամը հայտարարության հրապարակման պահից մեկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն:
Երաշխավորված ավանդների հատուցումն սկսվում է լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից:
Հիմնադրամը, լրացուցիչ հայտարարությունը հրապարակվելու պահից, երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկի միջոցով սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցումը:
Երաշխավորված ավանդի գումարի վճարումն իրականացնող բանկին կարող եք դիմում ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում:
Այդ ժամկետում` Ձեր կողմից դիմում չներկայացնելու դեպքում` Հիմնադրամը Ձեր երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում:
Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով:
Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է Հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանված պաշտոնական փոխարժեքով:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո Ձեր` “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ հանդեպ ունեցած դրամական պահանջը հատուցված գումարի չափով համարվում է բավարարված:
Հատուցման առավելագույն չափը գերազանցող գումարը համարվում է “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ պարտավորությունը Ձեր նկատմամբ, որը Ձեզ է վերադարձվելու “Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև այլ ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող նմանատիպ ծառայությունները համեմատելու համար կարող եք այցելել նաև «Ձեր ֆինանսական տեղեկատուն» կայքէջը հետևյալ հղումով՝ www.fininfo.am:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: