Արդշինբանկն ավարտին
է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ
(HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման
և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի
29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի
հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների
ավելացմամբ:
«Այս գործընթացը նշանակալի
է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար, քանի որ այն ընդգծում է հայկական կապիտալով
անկախ բանկի կայունությունն ու վստահելիությունը: Մենք լիահույս ենք, որ Արդշինբանկի
խմբի հաճախորդները կզգան ուժեղ և վստահ, իսկ նախկին HSBC Հայաստանի աշխատակիցները կշարունակեն
իրենց կարիերան զարգացնել Արդշինբանկի հետ` հիմնված կայունության և լավագույն փորձի
փոխանակման սկզբունքների վրա»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Հիշեցնենք, որ ս.թ.
փետրվարի 6-ից մեկնարկած գործընթացն իրականացվել է հաշվետվողականության և շահառուների
հետ աշխատանքների թափանցիկ հաղորդակցության սկզբունքներով: ՀՀ Մրցակցության պաշտպանության
հանձնաժողովը թույլատրել էր համակենտրոնացումը, ընդգծելով, որ այն չի հանգեցնում մրցակցության
սահմանափակման և սպառողների շահերի վնասման: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախնական
համաձայնություն էր տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այսպիսով, գործարքի
ավարտն արձանագրվում է համակարգերի և տվյալների բազաների տեղափոխմամբ և ինտեգրմամբ:
HSBC Հայաստանը Արդշինբանկի
խմբում ընդգրկելու գործարքի համար ընտրվել է
նվազագույն փոփոխություններով անցում ապահովելու ռազմավարությունը. այս որոշումը
կայացվել է նախևառաջ հաճախորդների հարմարությունն ապահովելու համար: Փոփոխություններից
հետո էլ HSBC Հայաստանի հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն մասնաճյուղերում
և նույն անձնակազմի կողմից: Նոր բրենդավորմամբ բանկային քարտերի ակտիվացման ուղեցույցներն
արդեն տրամադրվել են հաճախորդներին. հաշիվները պահպանվել են, իսկ քարտերը վերափոխվել
են նախկին բանկոմատային քարտերից՝ լիարժեք դեբիտ քարտերի: Հաճախորդները հնարավորություն
ունեն օգտվելու նոր մոբայլ բանկինգի հավելվածից, որի մուտքանունները ևս պահպանվել են.
անհրաժեշտ է միայն փոխել գաղտնաբառը և ակտիվացնել համակարգը` առանց բանկ այցելելու:
Յուրաքանչյուր հարցում անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ՝ բանկը հոգ է տանում հաճախորդների
հարմարավետ անցումն ապահովելու մասին:
Տրամադրում
Ժամկետ
Արժույթ
Քարտը կարող է օգտագործվել բոլոր տեսակի վճարումների իրականացման և կանխիկի ստացման համար
Թարմացվել է` 04.12.2024 08:44
Ունեմ
Կստանամ