Բարի գալուստ Արդշինինվեստբանկ

Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ Արդշինինվեստբանկում: Նոր թվային միջավայրում մենք հատուկ պահպանել ենք ձեզ համար բոլոր այն ծառայությունները, որոնք դուք օգտագործում եք: Մեր թիմը փորձել է անել ավելին, և մշակել է մի շարք նոր հնարավորություններ՝ ձեր ֆինանսական առօրյան առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար: Մաղթում ենք նոր և ավելի հետաքրքրական փորձառություն Արդշինինվեստբանկի թվային տիրույթում:

Մեր պաշտոնական մամլո հաղորդագրությանը խնդրում ենք ծանոթանալ ստորև:

<b>Բարի գալուստ Արդշինինվեստբանկ
</b>
<b>Բարի գալուստ Արդշինինվեստբանկ
</b>

Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը

                                                             

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:

 

«Այս գործընթացը նշանակալի է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար, քանի որ այն ընդգծում է հայկական կապիտալով անկախ բանկի կայունությունն ու վստահելիությունը: Մենք լիահույս ենք, որ Արդշինբանկի խմբի հաճախորդները կզգան ուժեղ և վստահ, իսկ նախկին HSBC Հայաստանի աշխատակիցները կշարունակեն իրենց կարիերան զարգացնել Արդշինբանկի հետ` հիմնված կայունության և լավագույն փորձի փոխանակման սկզբունքների վրա»,- ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:


Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 6-ից մեկնարկած գործընթացն իրականացվել է հաշվետվողականության և շահառուների հետ աշխատանքների թափանցիկ հաղորդակցության սկզբունքներով: ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել էր համակենտրոնացումը, ընդգծելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակման և սպառողների շահերի վնասման: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն էր տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այսպիսով, գործարքի ավարտն արձանագրվում է համակարգերի և տվյալների բազաների տեղափոխմամբ և ինտեգրմամբ:

 

HSBC Հայաստանը Արդշինբանկի խմբում ընդգրկելու գործարքի համար ընտրվել է  նվազագույն փոփոխություններով անցում ապահովելու ռազմավարությունը. այս որոշումը կայացվել է նախևառաջ հաճախորդների հարմարությունն ապահովելու համար: Փոփոխություններից հետո էլ HSBC Հայաստանի հաճախորդները կշարունակեն սպասարկվել նույն մասնաճյուղերում և նույն անձնակազմի կողմից: Նոր բրենդավորմամբ բանկային քարտերի ակտիվացման ուղեցույցներն արդեն տրամադրվել են հաճախորդներին. հաշիվները պահպանվել են, իսկ քարտերը վերափոխվել են նախկին բանկոմատային քարտերից՝ լիարժեք դեբիտ քարտերի: Հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նոր մոբայլ բանկինգի հավելվածից, որի մուտքանունները ևս պահպանվել են. անհրաժեշտ է միայն փոխել գաղտնաբառը և ակտիվացնել համակարգը` առանց բանկ այցելելու: Յուրաքանչյուր հարցում անհատական մոտեցմամբ ու ուշադրությամբ՝ բանկը հոգ է տանում հաճախորդների հարմարավետ անցումն ապահովելու մասին:

Կուտակային ժամկետային ավանդ

Կուտակային ժամկետային ավանդ

Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկ ՀՀ դրամով

Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկ ՀՀ դրամով

Էլեկտրական ավտոմեքենայի վարկ

Էլեկտրական ավտոմեքենայի վարկ

Դեբետային քարտեր

Դեբետային քարտեր

Visa Gold Debit Digital Card

Տրամադրում

2000 ֏

Ժամկետ

3 տարի

Արժույթ

֏ $ €

Քարտը կարող է օգտագործվել բոլոր տեսակի վճարումների իրականացման և կանխիկի ստացման համար

Visa Gold Debit Digital Card

Թվային բանկինգը փոխվում է

  1. Այսուհետ կարող եք մուտք գործել Օնլայն բանկային համակարգ ավելի պարզ և արագ
  2. Կատարել գործարքներ առավել հեշտ տարբերակով
Թվային բանկինգը փոխվում է

Թարմացվել է` 04.12.2024 19:09

Փոխարժեքի հաշվիչ

Ունեմ

Կստանամ